Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը հրաժարվել է մասնակցել իմպիչմենթի ունկնդրումներին

10:20, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
Սպիտակ տունը հրաժարվել է մասնակցել իմպիչմենթի ունկնդրումներին

Սպիտակ տունը ծանուցագիր է ուղարկել Ներկայացուցիչների պալատի Դատական գործերով հանձնաժողովին, որ չի մասնակցելու դեկտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ունկնդրումներին, հայտնում է Politico-ն:

Նամակում ասվում է, որ անարդար է սպասել ունկնդրումներին, քանի դեռ վկաները նշանակված չեն, և անհայտ է մնում, թե արդյոք իրավաբանական հանձնաժողովը կապահովի նախագահի համար արդար գործընթաց՝ լրացուցիչ ունկնդրումների անցկացման տեսքով։

«Ներկայիս պայմաններում մենք մտադիր չենք մասնակցել չորեքշաբթի կայանալիք ունկնդրումներին»,- ասվում է նամակում:

7803 | 0
Facebook