Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Մուլտիմիլիոնատեր քաղհալածյալները

16:05, կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ.
Մուլտիմիլիոնատեր քաղհալածյալները

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, թե հարուցված 10 քրեական գործերի շրջանակներում (որոնք, «ռեժիմի կարծիքով», առնչություն ունեն իր հետ) իրավապահներն արդեն 25 խուզարկություն են իրականացրել և մոտ 400 հոգու հարցաքննել, գրում է Armtimes.com-ը: Փաստորեն, ըստ պրն Մինասյանի՝ իշխանություններն իր նկատմամբ ռեպրեսիաներ են իրականացնում, որովհետև ինքը «ռեժիմի մրցունակ ընդդիմախոս է», բայց իշխանությունները չեն հասկանում, որ կան մարդիկ, ովքեր գործել և գործում են օրենքի շրջանակներում: Ըստ նրա՝ «այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել, որովհետև, ի տարբերություն շատերի, առաջին օրվանից գիտեինք, թե իշխանությունն ինչի է ընդունակ»:

Հայտնի խոսք կա՝ «իմ լեզուն իմ թշնամին է»: Միքայել Մինասյանն, ըստ էության, ասում է, որ «ռեժիմն» իր դեմ որևէ փաստ չի կարողանում հայտնաբերել, որովհետև ինքը հեղափոխության առաջին իսկ օրվանից գիտեր «գլխին գալիքը» (ի տարբերություն շատ շատերի, ովքեր չգիտեին և չհասցրեցին թաքցնել իրենց «տնտեսական գործունեության» հետքերը): Բայց ամենազավեշտալին նրա այն խոսքերն են, թե ինքը գործել և գործում է օրենքի շրջանակներում: Դե, իհարկե: Ինքը, որպես փայլուն կրթություն ստացած երիտասարդ (ինչպես հարյուրավոր այլ երիտասարդներ) ինչ-որ ժամանակ զբաղվել է բիզնեսով, հետո պետական պաշտոններ է զբաղեցրել, բայց ինչքան աներոջ պաշտոնը բարձրացել է, այնքան իր հարստությունն ավելացել է, իսկ աներոջ՝ նախագահ դառնալուց հետո «օրենքի շրջանակներում» դարձել է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Հասկանալի է՝ զուտ պատահաբար, աներոջ գործոնը կապ չունի: Իսկ ահա հարուցված քրեական գործերի դեպքում՝ լավ էլ ունի: Ինքը նախկին նախագահի և ՀՀԿ առաջնորդի փեսան է, հետևաբար՝ կարող է այդ քրեական գործերը գնահատել որպես քաղաքական հետապնդում:

Հիմա՝ որպես «ռեժիմի ընդդիմախոս» մրցունակ լինելու մասին: Իսկ ինչո՞վ է մրցունակ Միքայել Մինասյանը: Գուցե փայլուն ճանապարհ անցած քաղաքական գործի՞չ է, կամ գուցե ինչ-որ ազդեցիկ քաղաքական կուսակցությո՞ւն է ղեկավարում: Թե՞ Հայաստանի զարգացման այնպիսի ռազմավարություն է մշակել, որը միայն ինքը կարող է իրականացնել, և որը վայելում է հասարակության առնվազն մի ստվար հատվածի աջակցությունը: Նման բան, իհարկե, չկա: Միքայել Մինասյանի մրցունակությունն արտահայտվում է միայն գրեթե անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներով, որոնց շնորհիվ նա մի ամբողջ մեդիա-կայսրություն է ստեղծել (կամ «էժանով» գնել): Մի պահ պատկերացրեք՝ Միքայել Մինասյանը ֆինանսական ռեսուրսներ չունի: Ի՞նչ կմնա տակը: Բացարձակապես ոչինչ, քաղաքական «մրցունակության» առումով՝ զրո: Իսկ այդ ֆինանսական ռեսուրսները, մեծ հավանականությամբ, ստեղծվել են հենց հովանավորչության և կոռուպցիոն մեխանիզմների շնորհիվ (եթե անգամ հետքերն այնքան խնամքով են թաքցվել, որ, ինչպես աներն էր ասում, «թղթերով ամեն ինչ կարգին է»):

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
6621 | 0
Facebook