Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Սա արտացոլում է մեր հայրենակիցների անվստահությունը գործող իշխանության և ինքնասիրահարված իշխանիկների նկատմամբ». Գևորգ Պետրոսյան

15:55, կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ.
«Սա արտացոլում է մեր հայրենակիցների անվստահությունը գործող իշխանության և ինքնասիրահարված իշխանիկների նկատմամբ». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Եթե կա մեկը, ով կհերքի, որ վերջին հեռուստամարաթոնի տխուր արդյունքը պայմանավորված է երկրում անհանդուրժողականության ու թշնամանքի, քաղաքական այլախոհներին պատերին ծեփելու և ասֆալտին փռելու սպառնալիքների, դատավորներին գետնելու և Սփյուռքի հետ կապերին թեթևամտորեն վերաբերելու հանգամանքներով, ուրեմն՝ իրան «դըմփ-դըմփ-հու»... Սա ուղղակի արտացոլում է մեր աշխարհասփյուռ հայրենակիցների ծայրաստիճան անվստահությունը Հայաստանի գործող իշխանության և անգործ ու ինքնասիրահարված իշխանիկների նկատմամբ...»:

| | |
5359 | 1
Facebook