Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալը չեն ուղարկում». ՀՀ վարչապետ

23:20, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալը չեն ուղարկում». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Զինված ուժերում այժմ իրականացվում են բազմաթիվ դրական փոփոխություններ:
     «Դուք գիտեք, որ մենք ավելի քան 2 մլրդ դրամ ենք հատկացրել զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: Այժմ մեծ թափով ընթանում է սննդի որակը բարելավելու ծրագիրը, որը թույլ տվեք ասել, հեղափոխական նշանակություն ունի, ընդ որում, երեք ուղղությամբ. ամենաառաջինը` զինվորի սննդի որակի մակարդակն է, երկրորդը` դրանից զինվորի ինքնազգացողությունը, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում զինվորին և նրա կարիքներին, երրորդը` դրա սոցիալական ազդեցությունը: Ուզում եմ արձանագրել, որ սննդի փոփոխության արդյունքում զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալը չեն ուղարկում: Դա նշանակում է, որ նաև նրանց ծախսերն են կրճատվում, դա նաև սոցիալական ազդեցություն է ունենում»,-ասել է վարչապետը:

Նա նշել է, որ սպառազինությունների ձեռքբերման առումով մեկուկես տարվա ընթացքում շոշափելի ձեռքբերումներ են եղել. «Այս համատեքստում, կարևորում եմ նաև զինթոշակառուների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, որովհետև այսօրվա սպան գիտի, որ վաղը զինթոշակառու է լինելու, և կառավարությունը երբեք այդ հարցն օրակարգից չի հանելու: Հակառակը, Արցախի իշխանությունների հետ ունենք պայմանավորվածություն, որ մենք գործող սպայակազմի բնակարանային խնդիրները պետք է մինչև 2023 թվականը ներառյալ լուծենք համատեղ ուժերով:

Բացի սպառազինությունից, այսօր ձեռք է բերվում ավտոմոբիլային մեծ քանակությամբ տեխնիկա, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում և շարունակվելու են տեղի ունենալ զինվորների հագուստի և կոշիկի առումով: Այստեղ դեռ չենք հասել մեր ուզած որակին, բայց շատ էական փոփոխություն կա»,-ընդգծել է վարչապետը:

5488 | 0
Facebook