Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նույնիսկ Երևանի ավագանին չգիտի՝ ինչ է կատարվում, ուր մնաց՝ երևանցին». Սարգիս Ալեքսանյան

05:15, կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ.
«Նույնիսկ Երևանի ավագանին չգիտի՝ ինչ է կատարվում, ուր մնաց՝ երևանցին». Սարգիս Ալեքսանյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Տավուշի մարզային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ երևանցիներ, խնդրում եմ զերծ մնալ հուզականությունից և սթափ հարց ուղղել ինքներդ ձեզ. արդյոք կատարվո՞ւմ են այն խոստումները, որոնք տվել է պարոն քաղաքապետը նախընտրական շրջանում: Այստեղ տեղադրում եմ այն տեսահոլովակներից մեկը, որտեղ կետ առ կետ նշվում է դրանք.
     1. Լինել թափանցիկ և հաշվետու, ստեղծել հարթակ, որտեղ երևանցին կհայտնի իր կարծիքը ցանկացած հարցում:
     Իմ պատասխանը. նույնիսկ Երևանի ավագանին չգիտի՝ ինչ է կատարվում, ուր մնաց երևանցին տեղյակ լինի և որոշումներ կայացնի: Ոչ մի հարցում չի արվել, ոչ մի հանրաքվե դեռև չի արվել այս ընթացքում:
     2. Քաղաքային տրանսպորտ:
     Ինչ փոփոխություն եք զգացել ձեր վրա, էլ կռացած չե՞ք գնում գործի հուսահատության գազելներով, միթե լուծվել է, կամ քայլեր արվում են առաջիկայում հարցը լուծելու համար: Եվ սա այն պարագայում, որ այս խնդիրը պարոն քաղաքապետի պատվի հարցն էր: Մետրոյի, նոր կանգառների ու մենեջմենթի մասին էլ բան չեմ ասում:
     3. Աղբահանություն.
     Ողջ ամռանը քաղաքում տիրում էր գարշահոտությունը և աղբի կույտերը:
     Կարծես՝ խնդրին փորձել են լուծում տալ, բայց պարզվում է շատ խայտառակ ձևով. Աղբատար կամազներ են «նվեր» ստացել, բայց հեչ նվերի նման չէ: Ի շնորհիվ ավագանու «Լույս» խմբակցության՝ գլխավորությամբ Դավիթ Խաժակյանի, հայտնի դարձավ, որ նվերների հետևում կոռուպցիոն հստակ մեխանիզմներ են գործի դրվել՝ ապօրինի շինթույլտվություններ, հողահատկացումներ և այլն:
     4. Համատիրություններ.
     Ոչ մի փոփոխություն, ոչ մի քայլ:
     Արդարադատության նախարարությունը օրիագիծ էր դրել քննարկման, այդպես էլ սառեց ու մնաց: Միայն մենք ենք այդ խնդիրը օրակարգ բերում:
     Շատ չերկարացնեմ: Այն, որ բոլոր կարևոր խոստումները մնացել են անկատար, տեսնում ենք բոլորս: Մի փոքր հիշեցում էլ անեմ. հիշո՞ւմ եք, երբ ձևավորվեց 57 հոգանուց ավագանիով քաղաքային իշխանություն: Մարդիկ ասում էին, որ ընդիմության փոքր քանակը խնդիր չէ, որ բոլորն էլ կայացած և արդարամիտ մարդիկ են, և եթե խնդիր առաջանա, առաջինը իրենք կբարձրաձայնեն:
     Բայց չէ, ոչ մեկի ծպտունը չենք լսում:
     Շնորհակալությունս եմ հայտնում 3 հոգանոց ընդիմադիր խմբակցությանը՝ ի դեմս Դավիթ Խաժակյանի, որ կարողանում են հավասար հակակշիռ լինել և բոլոր խնդիրները հասարկության դատին ներկայացնել»:

| | |
3241 | 4
Facebook