Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Առանց Նիկոլի գիտության Հայկը չէր համարձակվի նման «նվերներ» ստանալ». Բաբկեն Հարությունյան

22:05, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Առանց Նիկոլի գիտության Հայկը չէր համարձակվի նման «նվերներ» ստանալ». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի լայվ մտնելն անխուսաելի է. Հայկը էլ չի դիմանում:

Երևանի քաղաքապետարանին 20 մեքենաներ «նվիրելու» բացահայտումներից և Հայկի չստացված արդարացումներից հետո Նիկոլը խնդրին չմիջամտելու տարբերակ չունի, որքան էլ դա հերթական անգամ խայտառակի վարչապետին: Ակնհայտ է, որ առանց Նիկոլի գիտության Հայկը չէր համարձակվի նման «նվերներ» ստանալ այնպիսի անձանցից և կազմակերպություններից, որոնց շահերը առնչվում են քաղաքապետարանի կողմից տրվող թույլտվություններին: Անելանելի վիճակում գտնվող Հայկին ուզի-չուզի պետք է հրապարակային աջակցություն հայտնի Նիկոլը. անկասկած, ջղաձիգ շարժումներով և չխոհափիլիսոփայական և նախկին կոռումպացվածների մասին շաղախված պատրվակներով, որքան էլ դա կապ չի ունենա իրականության հետ: Նիկոլի ճարահատյալ աջակցությամբ առավել կամրապնդվի այն համոզմունքը , որ Հայկը ունակ չէ ղեկավարելու Երևանը, որ Նիկոլը միջամտում է նույնիսկ քաղաքի կենցաղային խնդիրները լուծելու խնդիրներին:
     Տարբերակ չկա` Նիկոլը կա՛մ պետք է այս ողջ խնդիրը կոտրի Հայկի վրա, կա՛մ ` Հայկի հետ կոտրվի: Հայկի հրաժարականն անխուսափելի է»:

| | |
3619 | 1
Facebook