Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաշմանդամների միջազգային օրը կբացվի «Միասին» մանկապատանեկան ցուցահանդեսը

19:10, կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ.
Հաշմանդամների միջազգային օրը կբացվի «Միասին» մանկապատանեկան ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հաշմանդամների միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին, կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին կմասնակցեն ինչպես ՀՀ մարզերում և Երևանում գործող գեղարվեստական կրթություն ու գեղագիտական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող երեխաները, այնպես էլ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շնորհալի աշակերտները:

Ծրագրի նպատակն է մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնակցության ապահովումը, ներառական մշակութային միջոցառումների լայն քարոզչության իրականացումը:

«ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսի իրականացման կարևորագույն ուղերձն է իր շուրջը համախմբել ուսման մեջ, ստեղծագործական աշխատանքում իրենց բացահայտող շնորհալի, կամային ու ջանասեր մանուկներին և պատանիներին: Ցուցահանդեսի հայեցակարգային առանձնահատկությունն է` ընդհանուր ստեղծագործական ծրագրերի միջոցով բոլոր երեխաների միավորումը, ինչը համապատասխանում է 1989 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին:

«ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին` ժամը 16:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:

Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 5-ը:

19792 | 0
Facebook