Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հայկը լավ կանի, եթե իր շրջապատին ուշադիր լինի». Վահրամ Թոքմաջյան

21:20, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Հայկը լավ կանի, եթե իր շրջապատին ուշադիր լինի». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքապետ Մարությանի դեմ կազմակերպված արշավը բավականին համակարգված բնույթ ունի: Կան կոնկրետ ուժեր, որոնք դա անում են թիրախավորված, ոմանց համար դամ պահելու միջոց է և իբր՝ իշխանություններին հակադրվել:
     Նախկիններին ու նրանց սպասարկող տարբեր թևերին չեմ էլ անդրադառնալու: Ակնահայտ է անգամ օրվա լրահոսի թիրախավորված հարվածներով:
     «Լուսավոր Հայաստանը» կամ «Լույս» դաշինքը, ինչպես կուզեք, հանկարծ հիշել է, որ ընդդիմություն է: Ցավոք, չեղած տեղն է արմատական ընդդիմություն խաղում: Մարդ ես, իսկ եթե հանկարծ մեկը որոշի չար կատակներ անել ու մոսկովյան որոշ նավերից հասարակությունը նկարներ տեսնի՞: Իսկ այդ նկարներում պատկերված լինեն ջրային քաղաքների նկատմամբ սեր ունեցողնե՞րը:
     Իշխանական թիմը ևս ներքին խնդիրների համահարթեցման կարիք ունի: Թիմ բառն այստեղ օգտագործում ենք պայմանական: Իշխանական վերջնական թիմ օգտագործելու համար, անհրաժեշտ է, որպեսզի լինի գաղափարական առանցք: Հեղափոխությունը դեռ չի բերել այդ առանցքը: Իսկ հռչակված լոզունգները վաղ թե ուշ կսպառեն իրենց: Հայկը լավ կանի, եթե իր շրջապատին ուշադիր լինի: Հատկապես՝ թիմի ներսում:
     Մյուս կողմից, ներկայիս քաղաքապետը կարծես ծափերի կարիք չունի և չի վախենում մոտենալ ցավոտ խնդիրներին: Այս ոչ պոպուլյար, հաճախ՝ ոչ ամբոխահաճո որոշումներն են, որ կարողանում են գեներացնել աղմուկ ոչնչից:
     Գաղտնիք չէ, որ կյանքը վաղուց գերկենտրոնացած է Երևանում: Գաղտնիք չէ, որ հատկապես Կենտրոնում կամ պրեստիժային համարվող թաղամասերում, պատերազմ է լինելու հանրությանը վերադարձվելիք յուրաքանչյուր սմ-ի համար: Սա դաժան ու երկարատև պատերազմ է: Այս պատերազմում ներառված են նախկիններից գրեթե բոլորի շահերը:
     Մյուս կողմից, Հայաստանի շուրջ կեսը ներառող քաղաքի քաղաքապետին հարվածելով՝ այդ ուժերը լուծում են իշխանությանը ցնցումների ենթարկելու խնդիր: Եվ այստեղ է առաջ գալիս այն՝ պայմանական թիմի ամրակուռ լինելու հրամայականը:
     Զիբիլ, հոգեցնցում, խուճապ՝ սրանք բանալի բառեր են: Պարզապես հիմա լիքը աղբամաններ չկան նկարելու, փոխարենը աղմուկը կառուցվում է «ԿամԱԶ»-ների շուրջ»:

| | |
3410 | 0
Facebook