Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Անցել է 1 շաբաթ, կարո՞ղ եք կռահել՝ քանի հարկ է ավելացել 11-ի վրա». Թեհմինա Վարդանյան

19:25, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Անցել է 1 շաբաթ, կարո՞ղ եք կռահել՝ քանի հարկ է ավելացել 11-ի վրա». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք՝ 02․02․2018թ․ Տերյան 5 հասցեում կառուցվող մինչև 11-րդ հարկի (41.00 նիշ) շինարարական թույլտվությունը տրվել է նախկին իշխանությունների օրոք և 22․11․2019թ․ այդ նույն հասցեին տրվել է ևս մի շինարարական թույլտվություն, արդեն 11-16-րդ հարկի (56.00 նիշ) գործող քաղաքային իշխանությունների օրոք՝ Հայկ Մարությանի ստորագրությամբ։

Անցել է 1 շաբաթ։ Կարո՞ղ եք կռահել՝ քանի հարկ է ավելացել 11-ի վրա։

Հարգելի շինարար ընկերներ, կարո՞ղ եք ասել՝ 1 շաբաթում կարելի՞ է գոնե կես հարկ բարձրանալ։

Կից տեղադրում եմ լուսանկար, որն արել եմ այսօր։

Հ. Գ. Եթե չեմ սխալվում՝ քաղաքապետը պարծենում էր իր մաթեմատիկական գիտելիքներով։ Սա հասարակ գումարում-հանում է»:

| | |
4152 | 5
Facebook