Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Սա գնահատական է, որի հետ չեմ համաձայնելու». Զոհրաբ Մնացականյան

16:25, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Սա գնահատական է, որի հետ չեմ համաձայնելու». Զոհրաբ Մնացականյան

«Սա գնահատական է, որի հետ բնավ չեմ համաձայնելու, որովհետև մենք ունենք մեր նպատակները, ունենք կարևոր, սկզբունքային հարցեր: Կարիք չկա կրկնելու, թե մեզ համար ինչ նշանակություն ունեն անվտանգությունը, Արցախի կարգավիճակը: Մենք կառուցողական մոտեցմամբ շարունակում ենք աշխատել». նոյեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարությունը, թե 2019-ն Արցախի հարցի կարգավորման առումով կորսված հնարավորությունների տարի էր, ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

Այն հարցին, թե ՌԴ արտգործնախարար Լավրովի վերջին արտահայտությունը կարո՞ղ է բեկում մտցնել բանակցային գործընթացում, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց. «Սա իրողություն է, որի մասին մենք շատ հստակորեն խոսել ենք: Վարչապետ Ն.Փաշինյանը շատ հստակ խոսել է, թե պրակտիկ ինչ նշանակություն ունի Արցախի անմիջական ներգրավումը բանակցային գործընթացին, որովհետև հարցը վերաբերում է իրենց: Նման անբնական պայմաններում ստիպված ենք ինչ-որ չափով 2 ուղղություններով բանակցել: Ես իմ գործընկերոջ՝ Մասիս Մայիլյանի հետ մշտական կապի մեջ եմ, խոսում ենք Արցախի նախագահի, ԱԳ նախարարի մակարդակով: Դա ինչ-որ չափով բանակցային գործընթաց է, և դա պրակտիկ առումով ոչ էֆեկտիվ է: Արցախի ներգրավումն ուղղակի պրակտիկ նշանակություն ունի գործընթացի առումով: Այն, որ հարցի լուծումն առանց Արցախի ձայնը լսելու անհնար է, դա իրողություն է»,- ընդգծել է նախարարը:

| | |
4412 | 0
Facebook