Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մեհրիբանն Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես խոստանում եմ Բաքվում Կոմիտաս լսել». Նաիրա Զոհրաբյան

15:20, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Մեհրիբանն Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես խոստանում եմ Բաքվում Կոմիտաս լսել». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու:

Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամի կին Մեհրիբան Ալիևան խոսել է իր երազանքի մասին ու էդ երազանքը, պարզվում է, Արցախում մուղամ լսելն է: Իհարկե, մեր արտաքին գերատեսչությունը ինչ-որ մի մակարդակով պիտի պատասխաներ Մեհրիբան խանումին, ով շարքային ադրբեջանցի «կնիկ» չէ, ում սիրտը Ղարաբաղում մուղամ լսել է ուզում, այլ այդ երկրի փոխնախագահն ու նախագահի ամենահավանական թեկնածուն:
     Բայց քանի որ այս բաջին հատկապես վերջին շրջանում անցնում է քաղաքական, դիվանագիտական կոռեկտության բոլոր սահմանները, ես challenge, մարտահրավեր եմ նետում Ադրբեջանի փոխնախագահին ու վստահ ասում եմ` ինքը Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես խոստանում եմ Բաքվում Կոմիտաս լսել ու լսելու եմ»:

| | |
5797 | 0
Facebook