Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հանցագործի հետ չեն համագործակցում». Նորայր Նորիկյան

15:00, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Հանցագործի հետ չեն համագործակցում». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանցագործի հետ չեն համագործակցում: Նրանից ակնկալիքներ չեն ունենում և նրա հետ ռազմավարական, տակտիկական կամ տեխնիկական որևէ խնդիր չեն լուծում:
     Պետության կողմից հանցագործի հետ համագործակցելու ես մի ձև գիտեմ. Իրավասու դատարանի կողմից հրապարակված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի արդյունքում նրան քրեակատարողական հիմնարկ ուղարկելն է՝ կատարած հանցագործությունների համար պատիժը կրելու համար:
     Մնացած ցանկացած պատճառաբանություն ուղղակի անարգանք է Հայաստանի Հանրապետության, նրա սահմանադրության և վիրավորանք՝ Հայաստանի հասարակության նկատմամբ:
     Տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել ու կայացվել է «Գողերի իշխանությունը», ինչը ոչ թե անվանարկում է, այլ քաղաքագիտական սահմանում:
     Այդ իշխանությունն ուրույն քաղաքական համակարգ էր, որի ժամանակ կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցվում է անձնական կամ խմբակային շահին։

Եվ այժմ, երբ այդ համակարգի որևէ հենասյուն ոչ միայն հանդուրժվում է, այլև լեգալիզացվում, խրախուսվում, գովաբանվում ու գովազդվում, մեծ է վտանգը, որ «Գողերի իշխանությունը» ցանկացած պահի կարող է դառնալ կենսունակ:
     Ես պնդում եմ, որ Հայաստանից և նրա ժողովրդից երբևէ թալանված գույքի վերադարձը պետք է իրականացնել բացառապես օրենքի գործադրմամբ ու դատարանի միջոցով:

Ովքեր նախորդ տարիների ընթացքում զբաղեցնելով տարբեր տեսակի պաշտոններ, միաժամանակ զբաղվել են թալանով, պետք է ենթարկվեն պատասխանատվության:
     Ովքեր պղծել են ընտրական համակարգը, գյուղերը, քաղաքները, մարզերը, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններ վերածել են սեփական կալվածքի և իրենց համարել «Բդեշխներ», այլևս երբեք անելիք չունեն:

Իրավական պետության կայացման ճանապարհին մենք այլ տարբերակ չունենք:
     Իրավապահ մարմինները պետք է օրենքով սահմանված կարգով «Հաշվեն» պետությանը հասցված վնասները:

Ոչ ոք թող չմոռանա, որ հանցագործին պատժում ու ներում են միայն ու միայն օրենքով…»:

| | |
4226 | 0
Facebook