Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հեղափոխությունից հետո մեր քաղաքացիներն արժանի են իրական, պրոֆեսիոնալ, ուժեղ ընդդիմության». Գրիգոր Երիցյան

09:20, կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ.
«Հեղափոխությունից հետո մեր քաղաքացիներն արժանի են իրական, պրոֆեսիոնալ, ուժեղ ընդդիմության». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեգիտիմ իշխանությանը ընդդիմություն լինելը պահանջում է քաղաքական հասունություն, փորձ, հեռատեսություն ու մի շարք կարևոր կոմպետենցիաներ, որոնց օրվա ընդդիմությունը դեռ չի տիրապետում:

Այն թանկ ժամանակը, որն ընդդիմադիրները վատնում են ինտրիգների, շոուների, կարճ կյանք ունեցող սկանդալների վրա, կարող են օգտագործել սեփական կարողությունների զարգացման, ինքնակրթության, թիմի ուժեղացման և քաղաքական իմիջի ձևավորման վրա:

Հեղափոխությունից հետո մեր քաղաքացիները արժանի են իրական, լուրջ, պրոֆեսիոնալ, կիրթ և ուժեղ ընդդիմության»:

| | |
1861 | 2
Facebook