Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Քաղաքապետ դառնալու առաջին օրից խժռում են Հայկ Մարությանին». Լիզա Ճաղարյան

04:05, կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ.
«Քաղաքապետ դառնալու առաջին օրից խժռում են Հայկ Մարությանին». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խժռում են Հայկ Մարությանին։ Քաղաքապետ դառնալու առաջին օրից։ Խժռում են հանցագործ նախկինները, ներկա ինքնահաստատվելու մոլուցքով տարվածները ու մեկ էլ նրանք, ովքեր Հայկի հետ «կարգին» ճանապարհ են անցել ու հիմա անքնությամբ են տառապում՝ արա՛, բայց եթե ինքը կարա, ես ընչի չեմ կարա՞ որ։
     Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալու հանդեպ, թերևս, ամենաթերահավատս, ներկա իշխանության մեջ չեմ տեսել առավե՛լ նվիրված, առավե՛լ ինքնազոհ իշխանավոր, որքան Հայկն է։ Մի կաթիլ անգամ չեմ կասկածում նրա ազնվությանը, անկաշառությանը, և վստահ եմ, որ ինչ նստել է այդ աթոռին, բացի մայրաքաղաքի խնդիրներից, ուրիշ ոչնչի մասին չի մտածում։
     Նախանձո՞ւմ եք, որ ոչ մեկիդ նման չի։ Որ իր անհոգ կյանքը դրել է մի կողմ ու տապակվում է իր սիրելի մայրաքաղաքի խնդիրներով։
     Զայրանո՞ւմ եք, որ ուրիշների նման չի մեծամտանում։
     Չե՞ք ներում, որ չտես չի։
     Ես Հայկ Մարությանին մոտիկից անգամ տեսած չկամ, բայց վստահ եմ, որ ցանկացած քայլ, նույնիսկ ցանկացած սայթաքում արել եւ անում է միմիայն Երևանի համար։
     Հայկո, չնահանջես, տղա ջան»:

| | |
3561 | 1
Facebook