Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» քաղաքապետին». Վահան Բաբայան

13:40, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» քաղաքապետին». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին: Հանուն իր իշխանության պահպանման և հասունացող սկանդալն իրենից հեռու պահելու Փաշինյանը շուտով կազատվի Հայկից:
     Այստեղ երկրորդ կարծիք չկա, մենք դեռ մեկ տարի առաջ էինք ասում, որ ծաղրածուն չի կարող քաղաքը կառավարել:
     Եվ Երևանը փորձադաշտ չի, որ հիմա էլ մեկ այլ քաղաքական ծաղրածու կառավարի, դրա համար պետք է օր առաջ ցրել այս ավագանին և նշանակել արտահերթ ընտրություններ:
     Նոր ընտրություններում Նիկոլը շանս չունի հաղթելու, նա չունի նման հաղթող թեկնածու:
     Նոր ավագանին այնքան տարբերվող կլինի 2018-ից, որ կձևավորի նոր քաղաքական պատկեր»:

| | |
9093 | 4
Facebook