Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Գագիկ Խաչատրյանի ընկերությանն ի սկզբանե 22 հարկի առաջադրանք է տրվել». Գայանե Մելքոմ Մելքոմյան

12:15, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Գագիկ Խաչատրյանի ընկերությանն ի սկզբանե 22 հարկի առաջադրանք է տրվել». Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի գրառումը. «Ինձից պահանջվեց ընդամենը 30 րոպե` վերցնելու և ստուգելու նախագծման ու շինթույլտվությունները, որոնք փաստում են, որ Գագիկ Խաչատրյանի ընկերությանն ի սկզբանե 22 հարկի առաջադրանք է տրվել և բնավ էլ նվերի դիմաց շենքի լրացուցիչ հարկայնություն չի «շնորհվել», ինչպես որ վստահորեն հայտարարում էին մեր ընդդիմադիր գործընկերները:

Հիմա էլ, քաղաքապետի տեսանյութից հետո` սա: Փաստաթուղթը, գծիկ դնելով, ստորագրել է այդ օրը դրա համար լիազորված անձը` առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Կայքում հրապարակվածն առանց ստորագրության տարբերակն է, որտեղ միայն Մարությանի անունն է երևում, բայց դրանից բնօրինակի վավերությունը բացարաձակ չի պակասում:

Կներեք, բայց սա արդեն լուրջ չէ: Ինչպես սիրում եք կրկնել` ընդունեք ձեր սխալները»:

| | |
4182 | 1
Facebook