Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Mercedes-ը բախվել է Նորագավիթի «գայի պոստի» փլուզված շինությանը. փրկարարները դուրս են բերել վարորդի դին

11:10, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
Mercedes-ը բախվել է Նորագավիթի «գայի պոստի» փլուզված շինությանը. փրկարարները դուրս են բերել վարորդի դին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 OT 046 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գայի պոստի» մոտ՝ Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս, բախվել է չգործող ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի շինությանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 28-ամյա Հրաչիկ Եղիազարյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և սոցիալական քարտ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք ինքն է եղել վարորդը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
4759 | 0
Facebook