Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունը որոշել է վերացնել ԱԱԾ-ի մենաշնորհը․ «Հրապարակ»

10:30, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
Իշխանությունը որոշել է վերացնել ԱԱԾ-ի մենաշնորհը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում: Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես ԱԱԾ-ին․ Խաչատրյանն առաջարկում է նման լիազորություն տալ նաև ոստիկանությանը։ Խոսքը դատարանի վճռից հետո կատարվող գաղտնալսման մասին է։ Փաստորեն, իշխանությունը որոշել է վերացնել ԱԱԾ-ի մենաշնորհը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

8431 | 0
Facebook