Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Ո՞վ և ինչո՞ւ է տվել պարանը զինվորին․ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

10:15, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
Ո՞վ և ինչո՞ւ է տվել պարանը զինվորին․ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բացառիկ մանրամասներ են հասել օրերս Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանի կախվելու առնչությամբ հարուցված քրգործից: Հիշեցնենք` զինվորին նոյեմբերի 26-ի առավոտյան էին պարանով ծառից կախված գտել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պարանը, որով նա կախվել է, զորամասին չի պատկանել, առհասարակ զորամասում այդպիսի պարան չի եղել: Քննությունը պարզել է, որ զինվորին այդ պարանը տվել են, և իրավապահները տվողին գտել ու հարցաքննել են:

«Ժողովուրդ» օրաթերթին էլ հայտնի է պարանը տվողի ինքնությունը, բայց որքան էլ արտառոց է, թե ում ձեռամբ է պարանը հասել նրան, այնուամենայնիվ, նախաքննությանը չվնասելու նպատակով անունը չենք հրապարակում: Քրգործի շրջանակներում 30 հոգի՝ ներառյալ զորամասի զինծառայողներն ու հրամկազմը, հարցաքննվել են: Բոլորը միաբերան պնդել են, որ Վահանը հարգված, մաքուր զինվոր է եղել և զորամասում որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել: Վահանի բոլոր հարազատներին չէ, որ իրավապահները հարցաքննել են, դա կանեն, երբ նրա հուղարկավորությունից մի քիչ ժամանակ անցնի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
6967 | 0
Facebook