Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Այս կրպակների տարեկան վարձավճարն ընդամենը 5000- 8000 դրամ է». Արամ Դանիելյան

01:20, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Այս կրպակների տարեկան վարձավճարն ընդամենը 5000- 8000 դրամ է». Արամ Դանիելյան

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաֆունկցիոնալ կրպակները տեղադրված են Կոմիտասի պողոտայի և գրեթե բոլոր փողոցների մայթերի ամենաբանուկ մասերում՝ խոչընդոտելով հետիոտնի ազատ տեղաշարժը: Իսկ տարեկան վարձավճարն ընդամենը 5000- 8000 դրամ է: Համեմատության համար նշեմ, որ այդ նույն չափի տաղավարը արդեն վարձակալի կողմից ենթավարձակալությամբ տրամադրվում է ամսական 120000-180000 դրամ. առնվազն արդար չէ: Ահա թե ինչպես է փոշիացվել հանրային ունեցվածքը ներկայիս օրենքների և որոշումների պատճառով: Ի դեպ, միևնույն ընկերությանը պատկանող հարյուրավոր այսպիսի կրպակներ բաժին են ընկել ոչ միայն Արաբկիրին, այլև ամբողջ մայրաքաղաքին:
     Սա օրինակերից մեկն է հանրային սեփականության ոչ արդյունավետ օգտագործման, որը կատարվել է օրենքի տառին համապատասխան»:

| | |
4558 | 0
Facebook