Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծնողները երեխային սպանել են՝ փորձելով «հանել նրա մեջի դևերին»

00:05, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
Ծնողները երեխային սպանել են՝ փորձելով «հանել նրա մեջի դևերին»

Եկատերինբուրգում ձերբակալվել է 9 տարեկան տղա երեխայի մայրն, ում այսօր մահացած են գտել: Ենթադրվում է, որ երեխային սպանել են՝ նրա մեջից դևերը քշելու համար: Տղան մահացել է շնչահեղձությունից, նրա բերանը կապված է եղել, մարմնին նկատվել են ծեծի ու խեղդամահության հետքեր:

Հաղորդվում է, որ հավատացյալ ընտանիքը մեկ տարի առաջ է եկել Բելառուսից: Ընտանիքը ունի նաև այլ երեխաներ:

Խուզարկության արդյունքում բնակարանից հայտնաբերվել է Աստվածաշունչ ու մտրակ, որով ծեծել են երեխային:

12061 | 0
Facebook