Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տղամարդու ուղեղում հարյուրավոր որդեր են առաջացել

22:30, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
Տղամարդու ուղեղում հարյուրավոր որդեր են առաջացել

Չինաստանի Հանչժոու քաղաքի 43-ամյա բնակիչը դիմել է հիվանդանոց՝ բողոքելով գլխացավերից, էպիլեպսիայի նոպաներից, գլխապտույտներից, վերջույթների դողից և բերանում փրփուրի առաջացումից:

Բժիշկներն ախտորոշել են ներգանգային կալցիֆիկացում, սակայն գումարի բացակայության պատճառով հիվանդը դադարեցրել է բուժումը: Սակայն շուտով նրա վիճակը կտրուկ վատացել է, և նա ուղևորվել է համալսարանական հիվանդանոց: Այնտեղ մագնիսառեզոնանսային հետազոտություն անելով՝ պարզել են, որ տղամարդու գլխուղեղում և կրծքավանդակում կա ավելի քան 700 մակաբույծ:

Նրա մոտ ախտորոշվել է նեյրոցիստիցերոզ, հիվանդություն, որի ընթացքում կենտրոնական նյարդային համակարգն ախտահարում է ամենաերկար մակաբույծներից մեկը՝ խոզի երիզորդը:

Աշխարհում այս մակաբույծով վարակված է ավելի քան 50 միլիոն մարդ, նրանց մեծ մասի մոտ ի հայտ են գալիս էպիլեպսիայի նոպաներ: Վարակման աղբյուրների շուրջ մտորելիս տղամարդը հիշել է, որ մի ամիս առաջ խոզի մսով ապուր է կերել, որը կիսաեփ է եղել:

Թերմշակված մսի հետ թրթուրներն ընկել են օրգանիզմ, այնուհետև բազմաթիվ կիստաներ առաջացրել գլխուղեղում:

Տղամարդու ուղեղում հարյուրավոր որդեր են առաջացել
Տղամարդու ուղեղում հարյուրավոր որդեր են առաջացել

Նեյրոցիստիցերոզի բուժումը շատ թանկ արժե: Տղամարդն արդեն մեկ շաբաթ է՝ համապատասխան բւժում է ստանում, արդյունքները հուսադրող են:

11135 | 0
Facebook