Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Որո՞նք են սահմանված գումարի հաշվարկման հիմքերը». Գոհար Մելոյան

09:35, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Որո՞նք են սահմանված գումարի հաշվարկման հիմքերը». Գոհար Մելոյան

Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունը կարող է ընդունելի լինել, սակայն նմանաբնույթ կարգավորում նախատեսելիս պետք է հաշվի առնել տվյալ պետության առանձնահատկությունները, մասնավորապես՝ պատերազմական վիճակի առկայությունը կամ դրա հնարավոր սպառնալիքը, միաժամանակ՝ նախատեսելով այլ նախապայմաններ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու։ Դիցուք.

1. Որո՞նք են սահմանված գումարի հաշվարկման հիմքերը։ Արդյոք այդ գումարի հիման վրա տվյալ զինապարտի փոխարեն հնարավոր կլինի վարձակալել պայմանագային զինվորական ծառայողի:

2. Արդյոք առկա են վիճակագրական ուսումնասիրություններ՝ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում, տվյալ զինապարտների փոխարեն համապատասխան քանակով ֆիզիկական անձանց առկայությունն ապահովելու վերաբերյալ, ում հետ հնարավոր կլինի պայմանագիր կնքել։

3. Արդյոք անհրաժեշտ չէ տարիքային շեմ նախատեսել՝ սահմանափակելով շահագրգիռ անձանց շրջանակը և այլն։
     Հատկանշական է, որ Ադրբեջանում, Իսրայելում, Ռուսաստանում գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն նախատեսված չէ:

Մեր դեպքում, կարծում եմ` անհրաժեշտ է հնարավորինս նրբանկատորեն մոտենալ զինվորական ծառայության հետ կապված կարգավորումներ առաջարկելիս»։

| | |
2246 | 0
Facebook