Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում ընդդիմությունը հայտարարել է բողոքի զանգվածային ակցիաների մասին

15:45, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
Վրաստանում ընդդիմությունը հայտարարել է բողոքի զանգվածային ակցիաների մասին

Դեկտեմբերի 9-ին վրացական ընդդիմությունը պատրաստվում է լայնամասշտաբ ցույցեր անցկացնել խորհրդարանի շենքի մոտ, գրում է Regnum գործակալությունը: Այս մասին նոյեմբերի 28-ի երեկոյան հանրահավաքի ժամանակ հայտարարել են ընդդիմության առաջնորդները, որոնք հավաքվել էին Ռուսթավելի պողոտայում: Դեկտեմբերի 9-ին օրենսդիրները պետք է քննարկեն Գերագույն դատարանի դատավորների նշանակմանը, իսկ ցուցարարները խոստանում են առավելագույն անհանգստություն ստեղծել նրանց համար: Ցուցարարները բողոքում են այն դատավորների թեկնածությունների դեմ, ովքեր հաջողությամբ աշխատել են Միխայիլ Սաակաշվիլիի օրոք և համարվել են նախորդ կառավարության կամքի անվիճելի կատարողները:

5604 | 0
Facebook