Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում խափանել է Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը

16:05, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում խափանել է Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը

Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչները խափանել են Պետդումայում Ղրիմը ներկայացնող պատգամավոր Ռուսլան Բալբեկի ելույթը՝ ՄԱԿ-ի փոքրամասնությունների հարցերով համաժողովի ժամանակ, հայտնում է «Известия» կայքը: Երբ խոսքի իրավունքը փոխանցվել է Ռուսաստանի պատվիրակությանը, ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչներն ընդհատել են նրա ելույթը՝ սկսել են գոռգոռալ, նույնիսկ ծեծկռտուք հրահրել:

Համաժողովը նախագահողները փորձել են սաստել ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչներին, որը չի հաջողվել: Վերջիններին զրկել են ելույթ ունենալու իրավունքից:

7153 | 0
Facebook