Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մարդիկ ուզում են դասալքությունն օրինականացնել ու թշվառների բանակ ստեղծել». Տիգրան Գրիգորյան

16:45, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
«Մարդիկ ուզում են դասալքությունն օրինականացնել ու թշվառների բանակ ստեղծել». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, բայց իրոք զարմանում եմ, թե ոնց էր կարելի այսպիսի աջաբսանդալ հավաքել «Իմ քայլում»։ Գոնե ասեք` սուս-փուս լռվեն ու կնոպկա սեղմեն։ Թե չէ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխող խմբակցության որոշ անդամներ ևս մասնակցում են նոր կառավարությանը հայտարարված հիբրիդային պատերազմին։ Թե բա` 10 միլիոն մուծվեք ու բանակից ազատվեք։

Չգիտենք, թե ժողովրդագրական ճգնաժամով պայմանավորված խնդիրներին ինչպիսի լուծում կարելի է տալ, մարդիկ էլ ուզում են դասալքությունն օրինականացնել ու թշվառների բանակ ստեղծել։ Ընդ որում` պարզ է, որ էս խեղկատակությունը չի ընդունվելու։ Բայց անիմաստ շուխուռ է արվում ու զարգացվում «դասալիքների կառավարության» մասին քարոզչական նարատիվը։ Դուք հո մազոխի՞ստ չեք։ Այստեղ ևս Դանինգ-Կրյուգերի էֆեկտի հետ գործ ունենք։ «Իմ քայլում» կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք ստվերվում են այսպիսի կերպարների կողմից»։

| | |
2061 | 1
Facebook