Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կամերային նվագախումբն աշնանային սերենադներ ներկայացրեց ունկնդրին

05:05, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
Կամերային նվագախումբն աշնանային սերենադներ ներկայացրեց ունկնդրին

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացավ ինքնատիպ աշնանային համերգով: Նոյեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց «Աշնանային սերենադներ» համերգը, որի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ ներկայացրեց Մոցարտի, Հայդնի, Շուբերտի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների սերենադներն ու այլ գործեր:

Դիրիժոր Հմայակ Դուրգարյանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիրներից է: Ասում է՝ միշտ ուրախությամբ է հանդես գալիս նվագախմբի հետ և միշտ ցանկանում է ինչ-որ լավ բան անել նվագախմբի հետ:

Նրա խոսքով՝ համերգի համար ընտրվել էր շատ գեղեցիկ ծրագիր, որը, վստահաբար, անտարբեր չի թողնի ունկնդրին:

Դիրիժորը մշտապես սիրով է համագործակցում այն նվագախմբի հետ, որի ստեղծման ակունքներում է կանգնած եղել:

3341 | 0
Facebook