Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ի գլխավոր դիզայները պաշտոնապես լքել է ընկերությունը

13:35, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
Apple-ի գլխավոր դիզայները պաշտոնապես լքել է ընկերությունը

Apple ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվը լքել է ընկերությունը: Նրա լուսանկարներն անհետացել են ընկերության պաշտոնական կայքից, հայտնում է The Verge-ը:

Ամռանն ընկերությունը հայտարարել էր գլխավոր դիզայների առաջիկա հեռացման մասին, սակայն հստակ ժամկետներ չէր նշվել: Այվն Apple-ում սկսել է աշխատել 1992-ից, իսկ 1996-ին նա դարձել է ընկերության գլխավոր դիզայները։ Այվը նախագծել է այնպիսի գաջեթներ, ինչպիսիք են iPhone, iPod, Mac-ը:

9043 | 1
Facebook