Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չավուշօղլուն Մակրոնին անվանել է «ահաբեկիչների հովանավոր»

11:55, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
Չավուշօղլուն Մակրոնին անվանել է «ահաբեկիչների հովանավոր»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ: Այս մասին գրում է Milliyet պարբերականը:

Այս կերպ Չավուշօղլուն արձագանքել է Մակրոնի այն խոսքերին, որ Անկարան չի կարող հույս դնել ՆԱՏՕ-ի համերաշխության և աջակցության վրա, քանի որ թուրքական իշխանությունները Սիրիայում սկսել են «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, ինչը խոչընդոտում է ԴԱԻՇ խմբավորման դեմ պայքարին:

«Մակրոնի խոսքերը ոչինչ չեն նշանակում, նա ահաբեկիչների հովանավոր է: Մակրոնը պատրաստվում էր ահաբեկչական պետություն հիմնել, բայց մեր «Խաղաղության ակունք» գործողության պատճառով՝ հիասթափվեց: Ինքն էլ չգիտի՝ ինչ է խոսում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

6039 | 1
Facebook