Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Գիտե՞ք` Ռուսաստանն ինչ հիմքով է վերացրել Միհրան Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը». Սարգիս Հարությունյան

03:10, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Գիտե՞ք` Ռուսաստանն ինչ հիմքով է վերացրել Միհրան Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը». Սարգիս Հարությունյան

Լրագրող Սարգիս Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք` Ռուսաստանն ինչ հիմքով է վերացրել պանամական գեներալ Միհրան Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը․․․ կարդում ենք՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ․ հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածը․ «Իրավական օգնություն ցույց տալը/մերժելը. իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը կարող է մերժվել, եթե նման օգնության ցուցաբերումը կարող է վնաս պատճառել հարցվող Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը, կամ հակասում է նրա օրենսդրությանը»: Հիմա պետք է հասկանալ, թե Հայաստանում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման մեջ մեղադրվող Պողոսյանի կալանավորումն ինչո՞ւ պետք է վնաս պատճառի Ռուսաստանի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը»:

| | |
12691 | 0
Facebook