Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նա պետք է հրաժարական տա». Տիգրան Ուրիխանյան

14:25, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
«Նա պետք է հրաժարական տա». Տիգրան Ուրիխանյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ կոշտ քննադատում էի նախկին քաղաքապետներին, չէի մտածում, որ հեղափոխական ալիքի վրա կընտրվի մի դերասան, ով կհայտարարի, որ ինքը «սպիտակ ուժերից է, իսկ նրանք, ովքեր իրենց հետ չեն՝ սև են»։ Հետո տարուց ավել կթողնի մայրաքաղաքը աղբի մեջ թաղված, նախկինների պես մեզ կմատուցի խայտառակ տրանսպորտ, անվայել գետնանցումներ, փտած վերելակներ, ժանգոտ սյուներ, անբարեկարգ գերեզմանատներ, մութ փողոցներ և այլն։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ նաև սուտասա՞ն։ Գործող քաղաքապետն առաջինն էր, ով սկսեց արժեզրկել հեղափոխությունը, նա պետք է հրաժարական տա, և պետք է կազմակերպվեն նոր, ողջամիտ ընտրություններ»:

| | |
11177 | 9
Facebook