Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մահվան աչքերին պիտի նայեն միայն աղքատնե՞րը». Միքայել Նահապետյան

17:35, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
«Մահվան աչքերին պիտի նայեն միայն աղքատնե՞րը». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունը մեկ ամսում «արագացված» անցնելու հնարավորություն տալ` 10 միլիոն դրամի դիմաց։

Սա ոչ այլ ինչ է, քան 20.000 դոլարի դիմաց բանակից ազատվելու օրինականացում։ Հույս ունեմ, որ նախագիծը համակողմանիորեն կարգելափակվի։

Իսկ նախագծի ուղերձները պարզապես զզվանք են առաջացնում։ Ի՞նչ է սա նշանակում, որ մահվան աչքերին պիտի նայեն միայն աղքատնե՞րը, որը «իսկական ծնողը պիտի մի 10 միլիոն կարողանա հետ գցել, որ երեխայի կյանքն ապահովագրի»։ Դուք մտածո՞ւմ եք թե սոցիալական անարդարության հիմքի վրա կառուցված բանակն ինչ վտանգավոր կարա լինի»:

| | |
5973 | 0
Facebook