Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ո՞ւր են և ի՞նչ են անում Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի նախարարությունները». Մարիամ Ծատրյան

18:05, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
«Ո՞ւր են և ի՞նչ են անում Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի նախարարությունները». Մարիամ Ծատրյան

Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարը անընդհատ պրպտումների մեջ է, պարզաբանումներ է տալիս ոլորտից, հայտարարում, որ պատրաստ է բանավեճի, ուղիղ եթերով խոսում իր առաջ քաշած նախագծի մասին, հանրային քննարկման լավ թեմա է տալիս և այլն։ Անկախ նրանից՝ նախագիծը լավն է, թե չէ, կընդունվի, թե չէ, կընկալվի, թե չէ, կարևորը մարդն ուզում է մի բան անել և չի վախենում ականջահաճո չլինելուց։
     Հիմա էս ֆոնին հարց ունեմ.
     1. Ու՞ր է և ի՞նչ է անում Շրջակա միջավայրի նախարարն ընդհանրապես։
     2. Ինչո՞վ է զբաղված Էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես (բացառությամբ նրանից, որ հայտարարեց՝ տնտեսական հեղափոխությունը կատարված է)»:

| | |
1480 | 0
Facebook