Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Հայտնի է, թե ինչի դիմաց է Սամվել Ալեքսանյանը նվիրել «ԿամԱԶ»-ները. «Հրապարակ»

09:25, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
Հայտնի է, թե ինչի դիմաց է Սամվել Ալեքսանյանը նվիրել «ԿամԱԶ»-ները. «Հրապարակ»

«Երեկ քաղաքապետարանը հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որից կոռուպցիոն սկանդալի հոտ է գալիս։ Այսպես՝ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» մակնիշի մեքենա։

Մեր տեղեկություններով՝ դա արվել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտի համար, որը քաղաքապետարանն ընդունելիս չի եղել։

Մյուսը՝ «Ն և Ս» ՍՊԸ-ն, որը 14 միավոր տեխնիկա է նվիրել․ մեր տեղեկություններով՝ Դավթաշենում 5-6 շենքի կառուցման թույլտվություն է ստացել, որոնք նախապես պետք է լինեին 14 հարկանի, իսկ նվիրատվությունից հետո դարձել են 18 հարկանի։ Քաղաքապետարանի նվիրատուների թվում է նաև «Տերյան-5» ՍՊԸ-ն, որը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներինն է։

Բայց նրանց մատուցած նվերը ոչ թե մեքենաներ են, այլ Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի Սանմաքրման և աղբահանության հիմնարկի համար նախատեսված ավտոպարկը և սպասարկման կենտրոնը, որը կառուցում են որպես նվեր քաղաքին։

Դրա դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում, Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա ևս 5 հարկ ավելացնել։ Նախնական թույլտվությունը 17 հարկ էր, այժմ կառուցում են 22-ը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
6761 | 0
Facebook