Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր նախագահը Մարուքյանի կնոջ ընկերուհին է. «Իրատես»

09:15, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր նախագահը Մարուքյանի կնոջ ընկերուհին է. «Իրատես»

«Ասում են, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ Սաքունցի վանաձորյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչը, վանաձորցի Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է։ Հենց դրանով է պայմանավորված սորոսական թևի հաղթանակը նման կարևորագույն պոստում:

Ասում են` Հայկուհին վաղուց գիտեր, որ ինքն է ղեկավարելու հանձնաժողովը, այդ պատճառով էլ էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանի նկատմամբ սկսել էր իրեն ոչ ճիշտ պահել։ Ս. Սահակյանի՝ բավականին բարձր ռեյտինգ ունեցող ՀԿ-ն ժառանգած Հարությունյանը Սիրանույշի համանախագահությամբ ստեղծված, «Իրավական ուղի» ՀԿ-ի որևէ հայտարարության չէր միանում, որ չասոցացվի ընդդիմադիր Սիրանույշ Սահակյանի հետ:

Ի դեպ, մինչ այդ էլ Մարուքյանը փորձել էր նրան դարձնել ԲԴԽ անդամ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
2158 | 0
Facebook