Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Հայկ Մարությանը հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին. «Հրապարակ»

09:10, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
Հայկ Մարությանը հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին. «Հրապարակ»

«Հայկ Մարությանը այսօր երկօրյա արձակուրդի է մեկնել։ Նա 3-շաբաթյա արձակուրդից վերադարձել էր 10 օր առաջ։ Քաղաքապետարանից այդպես էլ չասացին, թե հրատապ արձակուրդի պատճառը որն է։ Սակայն մեզ հայտնի դարձան պատճառները։

Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների, և հատկապես «ԿամԱզների» աղմուկը Հայկ Մարությանը ծանր է տարել։ Նա խորը դեպրեսիայի մեջ է հայտնվել, և այդ հոգեկան վիճակն է պատճառը, որ արձակուրդ է վերցրել և գնացել։

Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ նա պարբերաբար նման դեպրեսիաներ է ունենում և ճգնաժամային իրավիճակներում հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին։

Նախորդ անգամները այդ դեպրեսիաները հաղթահարվել են Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի մերձավոր շրջապատի ջանքերով։ Բայց շրջապատը վստահ չէ, որ այս անգամ կհաղթահարվի դեպրեսիան եւ կարծում են, որ ինչ-որ պահի Մարությանի նյարդերը տեղի կտան և նա հրաժարականի դիմումը կպնդի»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
15999 | 0
Facebook