Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կացնահարված գլխով անտառապահը վնասազերծել է որսագողին ու հիվանդանոց հասցրել արյունաքամվող ընկերոջը

01:05, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
Կացնահարված գլխով անտառապահը վնասազերծել է որսագողին ու հիվանդանոց հասցրել արյունաքամվող ընկերոջը

Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Սվերդլովսկի մարզի Տաբորինսկի շրջանում: 2 անտառապահներ՝ 51-ամյա Անդրեյ Կիրգինցևը և 48-ամյա Սերգեյ Վորոխոբովը, դարձել են իրենց կողմից հետապնդվող որսագողի զոհը:

Վերջինը դիմադրություն է ցույց տվել ու կրակել որսագողերի ուղղությամբ՝ վիրավորելով Կիրգինցևին: Երբ փամփուշտները վերջացել են, Վորոխոբովը ձեռնամարտի է բռնվել հանցագործի հետ, որսագողը կացնող հարվածել է նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին մի քանի հարված հասցրել դանակով: Չնայած ստացած սարսափելի վնասվածքներին՝ անտառապահը կարողացել է հավաքել ուժերն ու վնասազերծել որսագողին՝ նրան ծանր վասվածք հասցնելով: Այնուհետև Վորոխոբովը ձjունագնացով իր ընկերոջը դուրս է բերել անտառից՝ ճանապարհին շտապօգնություն ու ոստիկանություն կանչելով: Չնայած բոլոր ջանքերին՝ 51-ամյա Կիրգինցևը մահացել է արյան կորստից: Վորոխոբովի կյանքի համար պայքարում են բժիշկները:

Որսագողի հանդեպ քրեական գործ է հարուցվել: Նրա վիճակը ևս ծանր է:

46796 | 0
Facebook