Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Գևորգ Կոստանյանն ինձ ասել էր՝ տղամարդու խոսք եմ տալիս, որ «Մարտի 1»-ը բացահայտելու եմ». Արամ Մանուկյան

00:05, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
«Գևորգ Կոստանյանն ինձ ասել էր՝ տղամարդու խոսք եմ տալիս, որ «Մարտի 1»-ը բացահայտելու եմ». Արամ Մանուկյան

«Դեպքերի այսպիսի զարգացում չէի սպասում»,- Factor TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի ընթացքին:

Անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ներգրավմանը «Մարտի 1-ի» գործով՝ Մանուկյանն ասել է. «Մի դեպք հիշեմ։ Երբ Գևորգը նշանակվեց գլխավոր դատախազ, մենք դեմ էինք, իհարկե, ինքը եկավ մեր խմբակցություն, զրուցեցինք, ինքը խոստումներ տվեց առույգ, դերասանական ոճով, համոզեց, որ ինքն ուզում է ինչ-որ բան անել։ Կարող էր, թե՝ ոչ, չէինք հավատում։ Ես կազմակերպեցի Մարտի 1-ի զոհերի բոլոր հարազատների հանդիպումը դատախազի հետ հենց նրա աշխատասենյակում։ Գևորգ Կոստանյանն ինձ խոստացավ, ասաց՝ պարոն Մանուկյան, տես ծնողների ներկայությամբ խոստանում եմ, տղամարդու խոսք եմ տալիս, որ սայլը տեղից կշարժվի, Մարտի 1-ի գործը ես բացահայտելու եմ։ Շշմել էինք, Սերժի իշխանության ժամանակ գլխավոր դատախազն ասում է՝ գործը բացելու եմ։ Ծնողները ոգևորվեցին, ուրախացան, ասեցինք՝ կարո՞ղ է եկել է ինչ-որ հալոցքի պահ, կիսառեֆորմների պահ, կամ իշխանությունները թույլ են տվել, որ Մարտի 1-ը մի քիչ առաջ գնա։ Ուրախացանք։ Բայց հետո կամաց-կամաց համոզվեցինք, որ ոչ միայն չկա այդ բացահայտումը, այլև հենց այդ խոստումը տալու ժամանակ ինքը զբաղված էր Մարտի 1-ի գործի ծածկադմփոցով։ Էն որ Մարտի 1-ից առաջ եղել է 0038, գիտենք, Մարտի 1-ին ի՞նչ է եղել՝ վկան ու մասնակիցն ենք, բայց այն, որ Մարտի 1-ից հետո ամբողջ իշխանությունը Ալիկ Սարգսյանի, Գևորգ Կոստանյանի, Գևորգ Մհերյանի նախագահությամբ կեղծիքներ են սկսել փաստաթղթերի հետ կապված․․․ Ամբողջ տարին, 7 ամիս նրանք զբաղված են եղել փաստաթղթեր կեղծելով։ Հին փաստաթղթերը հեչ են արել, հին նյութերը, հին փաստերը մի կողմ են դրել և հետին ամսաթվերով սարքել են գործեր, որոնք մատուցել են փաստահավաք հանձնաժողովին ու միջազգային կառույցներին։ Իրենք, նաև Գևորգ Կոստանյանը, ղեկավարել են Մարտի 1-ից հետո գործընթացի ամբողջ պրոցեսը։ Իհարկե, ոչ մեկս այդքան բան չգիտեր»,- ասել է նա:

Մանրամասները` տեսանյութում:

«Գևորգ Կոստանյանն ինձ ասել էր՝ տղամարդու խոսք եմ տալիս, որ «Մարտի 1»-ը բացահայտելու եմ». Արամ Մանուկյան
5382 | 1
Facebook