Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մենք ճիշտ էինք, քաղաքապետը՝ սխալ». Դավիթ Խաժակյան

23:15, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
«Մենք ճիշտ էինք, քաղաքապետը՝ սխալ». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից Երևանի քաղաքապետարանին 3 բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» նվիրելու փաստին: «Մենք ճիշտ էինք, քաղաքապետը` սխալ»,-մեկնաբանել է Խաժակյանը:

Նա նշել է, որ իրենց բոլոր այն դիտարկումները, որոնք արվեցին այդ օրվա ավագանու նիստին, և դրան հաջորդած՝ իրենց և լրագրողների կողմից հնչեցրած հարցադրումները քաղաքապետը հերքել էր, սակայն դրանք հաստատվել են. «Հաստատվում է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող կազմակերպությունը նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» մեքենա, որը քաղաքապետարանի մանուլի խոսնակի և քաղաքապետի տրամադրած տեղեկությունը դարձնում է ոչ իրական»,- ասել է Խաժակյանը:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որից պարզ է դարձել, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրատվություն է արել քաղաքապետարանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

| | |
2382 | 0
Facebook