Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Գնդակն այժմ Վանաձորի համայնքապետի ու համայնքապետարանի դաշտում է». Անդրեյ Ղուկասյան

22:55, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
«Գնդակն այժմ Վանաձորի համայնքապետի ու համայնքապետարանի դաշտում է». Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Դեռևս 2007-ին Վանաձորի համայնքապետ Սամվել Դարբինյանը մեր այդքան սիրելի ու պատմական արժեք ներկայացնող Արցախ պուրակի վերին հատվածը «Գ և Մ» ՍՊԸ-ին է օտարել օրենքի խախտմամբ: Այն ենթակա չի եղել սեփականության իրավունքով օտարման: Սրան հաջորդել է արդեն ներկայիս համայնքային իշխանության կողմից շինարարության թույլտվության փաստը: Եվ հիմա Լոռու մարզային դատախազությունն, արձանագրելով համայնքի օրինական շահերի նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստը, արդեն այսօրվա համայնքապետին ուղղված միջնորդագրով առաջարկում է «քննարկել նախորդի կողմից օրենքի խախտմամբ ընդունված իրավական ակտն ու քայլեր ձեռնարկել այդ ակտը ամբողջությամբ անվավեր ճանաչելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու հարցը»: Մեկամսյա ժամկետում Վանաձորի համայնքապետը պետք է տեղեկացնի իր կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին: Ինչպես ասում են՝ գնդակն այժմ Վանաձորի համայնքապետի ու համայնքապետարանի դաշտում է, և համայնքի ղեկավարն, ով ի պաշտոնե պարտավոր է լինել համայնքի շահերի պաշտպանը, այլ բան չի կարող անել, քան օրենքի խախտմամբ ընդունված իրավական ակտի անվավեր ճանաչումն է: Ինքս՝ որպես մարզի ղեկավար ամենայն ուշադրությամբ հետևողական եմ լինելու այս խնդրի հանգուցալուծմանը»:

| | |
2975 | 0
Facebook