Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Վիճաբանություն, կրակոցներ՝ Արմավիրի մարզում

21:55, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Վիճաբանություն, կրակոցներ՝ Արմավիրի մարզում

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 26-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով/ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, որոնք պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Ս. Վ.-ն է։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Արևիկ գյուղից դեպի Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան հատվածում վիճաբանության ժամանակ 45-ամյա Ա. Պե,-ն իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45 մմ տ/չ ինքնաձիգով կրակել է Ս. Վ.-ի ոտքին: Ոստիկանները պարզել են նաև, որ Ս. Վ.-ի հետ դեպքի վայր եկած կողմնակիցներ՝ Ալաշկերտ գյուղի բնակիչներ, 37-ամյա Կ. Վ.-ն, 36-ամյա Ս. Վ.-ն, 60-ամյա Ս. Վ.-ն, 48-ամյա Ա. Վ.-ն և 37-ամյա Բ. Բ.-ն վիճաբանել են Ա. Պ.-ի հետ եկած Ալաշկերտ գյուղի բնակիչներ՝ 48-ամյա Ա. Հա.-ի, 26-ամյա Հ. Ս.-ի, 40-ամյա Ռ. Ս.-ի և 34-ամյա Ե. Հ.-ի հետ։ Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը ականատես է եղել ոստիկանության Մեծամորի բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի աշխատակից, ոստիկանության սերժանտը, ով դեպքից անմիջապես հետո դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկություն է հայտնել իր վերադասին, որ Ս. Վ.-ն, ում ամբողջական տվյալները պարզում են, և Բ. Վ.-ն, ում ամբողջական տվյալները պարզում են, մահակներով կոտրել են Opel մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և կողային ապակին։ Դեպքի վայր ժամանած Արմավիրի մարզի ոստիկանները զննությամբ հայտնաբերել են է 5,45 մմ տ/չ ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ա/մ-ի կոտրված ապակիներ և արյան հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մասնակիցներին և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

| | |
5892 | 0
Facebook