Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Քաղապետարանին նվիրաբերված «Կամազների» նվիրատուների ցանկի բացահայտումն ավելի շատ հարցեր ծնեց». Սուրեն Սուրենյանց

06:10, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
«Քաղապետարանին նվիրաբերված «Կամազների» նվիրատուների ցանկի բացահայտումն ավելի շատ հարցեր ծնեց». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղապետարանին նվիրաբերված «Կամազների» նվիրատուների ցանկի բացահայտումն ավելի շատ հարցեր ծնեց, քան դրանք փարատեց, մանավանդ, որ քաղաքապետարանին 14 «ԿամԱԶ» նվիրած ընկերությունը գրանցվել է 2019-ի հունվարին, պատրաստվում է Երևանում 6 հատ 18 հարկանի շենք կառուցել։ Այս պատմությանը լրացուցիչ ինտրիգ հաղորդեց նաև Հայկ Մարությանի՝ արձակուրդ մեկնելու լուրը, ինչն ակտիվորեն օգտագործվում է քաղաքապետի ընդդիմախոսների կողմից։ Չեմ պնդում, որ գործընթացում անպայմանորեն կոռուպցիոն ռիսկեր կան, սակայն ակնհայտ է նաև, որ քաղաքային իշխանությունները, մեղմ ասած, շեղվել են թափանցիկ ու ժողովրդավարական կառավարման սկզբունքներից։ Ամեն դեպքում՝ «Կամազների» պատմությունը խորքային քննարկման անհրաժեշտություն ունի՝ դրանից բխող լուծումներով»:

| | |
2439 | 0
Facebook