Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, «КАМАЗ»֊ի թեման կարևոր է, բայց հարևան երկրում՝ Ադրբեջանում պրոցեսներ են սկսել (շարունակվում) ու պետք է հասկանալ դրանց կոնտեքստը։
Եթե դա իշխանության «տրանսֆորմացիայի ղազախական սցենարն» է, բարի։ Եթե դա այլ գործընթաց է, պետք է ուշի ուշով հետևել, հասկանալ ու միտումների սցենարներ ֆիքսել, պատրաստվել դրանց։
Իշխանությունները պետք է ուշադիր լինեն, օպերատիվ աշխատեն դաշտում թեմայի մասով բանիմաց փորձագետ֊ադրբեջանագետների ու ՌԴ-ով զբաղվող վերլուծաբանների հետ»: