Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին կարող է հրաժարվել գահից

17:25, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին կարող է հրաժարվել գահից

Մեծ Բիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջիկա 18 ամսվա ընթացքում կարող է հրաժարվել գահից՝ հօգուտ իր ավագ որդի Չարլզի, գրում է The Sun պարբերականը՝ հղում անելով թագուհուն մոտ կանգնած աղբյուրներին:

The Sun-ի զրուցակիցը նշում է, որ արգելվում է բացահայտորեն խոսել թագուհու գահից հրաժարվելու մասին, սակայն լիազորությունների փոխանցման գործընթացն արդեն սկսվել է: Ներկա պահին Եղիսաբեթ թագուհին ավելի քիչ է մասնակցում պաշտոնական միջոցառումներին, որտեղ նրան փոխարինում է 71-ամյա Չարլզը:

7132 | 0
Facebook