Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկիի վարկանիշն ընկել է՝ հասնելով 52%-ի

17:15, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Զելենսկիի վարկանիշն ընկել է՝ հասնելով 52%-ի

Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (KIIS) հարցման համաձայն, Ուկրաինայում Վլադիմիր Զելենսկու վարկանիշն ընկել է՝ հասնելով 52%-ի, հաղորդում է ТАСС գործակալությունը:
     Հստակեցվում է, որ Զելենսկիի աջակիցների թիվն աշնան ընթացքում նվազել է 21%-ով: Նշվում է նաև, որ հարցվածների 19%-ը բացասական վերաբերմունք ունի նրա նկատմամբ: Այս ցուցանիշը երեք ամսվա ընթացքում աճել է 12%-ով: Բացի այդ, պարզվել է երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի ժողովրդականությունն ուկրաինացիների շրջանում. նրան աջակցում է ուկրաինացիների 11%-ը, բացասաբար են վերաբերվում՝ 25%-ը:

5139 | 0
Facebook