Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ստի ոտքը կարճ է, պարո՛ն քաղաքապետ». Թեհմինա Վարդանյան

15:25, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
«Ստի ոտքը կարճ է, պարո՛ն քաղաքապետ». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստի ոտքը կարճ է, պրն քաղաքապետ:

Օրեր առաջ մենք պարզեցինք, որ քաղաքապետն իր թիմով աշխատում է մեղմ ասած ոչ թափանցիկ, որ սուտ էր այն պնդումը՝ քաղաքը ձեռք է բերել 56 մեքենա, քաղաքը դրանց մի մասն է ձեռք բերել, մյուս մասը «նվեր» է։ Երբ մենք հնչեցրեցինք անուններ, քաղաքապետն առանց նշույլ անգամ ամաչելու և վատ զգալու, մեզ մեղադրեց ստելու մեջ։

Պրն քաղաքապետ, մե՞նք ենք ստում, թե՞ Դուք։ Գուցե պարկեշտություն ունենաք և ներողություն խնդրեք»:

| | |
3435 | 1
Facebook