Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին

14:05, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին

«Երևանը «Գազպորմի» հետ բանակցում է՝ բացառելու գազի գնի այնպիսի տատանումը, որը խնդրահարույց կլինի ՀՀ տնտեսության և սպառողի համար». նոյեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե Հայաստանը բանակցո՞ւմ է այլ երկրների հետ՝ գազ ձեռք բերելու շուրջ, Մ. Գրիգորյանն ասել է, որ այդ հարցով բանակցությունները բազմակողմ են:

«Ցանկացած հնարավորություն պետք է քննարկել ու հաշվի առնել, այդ թվում՝ այլ երկրների հետ, գուցե ոչ ուղղակի, բայց որոշակի ձևով էներգետիկ համակարգում կիրառմամբ՝ այո»,- ասել է փոխվարչապետը: Նա նշել է իրանական կողմի հետ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց սխեմայի կիրառումը շարունակվում է:

7372 | 0
Facebook