Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ես էլ առաջարկ ունեմ՝ շոգ է, առաջարկում եմ թուլացնել ջեռուցումը». Ցոլակյանը՝ Ավինյանին

13:05, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
«Ես էլ առաջարկ ունեմ՝ շոգ է, առաջարկում եմ թուլացնել ջեռուցումը». Ցոլակյանը՝ Ավինյանին

Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը: Հարցը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ռազմավարության և ծրագրի մշակման համար հիմք են եղել 2018 թվականի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի փոփոխությունների արդյունքները պետական կառավարման բոլոր մակարդակներում արտացոլելու և հանրային ֆինանսների կառավարման համակարգը վերանայելու անհրաժեշտությունը:

Ըստ նրա՝ ռազմավարության նպատակն է բարձրացնել հարկաբյուջետային կարգապահությունը, ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացումը, բարձրացնել հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսելիությունը, ապահովել հանրային բարիքի օգտագործման թափանցիկություն ու հաշվետվողականությունը:

Քննարկմանն ԱԻ նախարարը, դիմելով նիստը վարող Տիգրան Ավինյանին, ասաց. «Պաշոն Ավինյան, ես էլ առաջարկ ունեմ. շոգ է, այստեղ որ նստած ենք, շոգ է, առաջարկում եմ թուլացնել ջեռուցումը»:

Առաջարկը փոխվարչապետի ծիծաղը հարուցեց:

| | |
7680 | 1
Facebook