Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Այս պահին կարևոր է այս կնոջ ու տղամարդու ինքնության պարզումը». Դավիթ Պետրոսյան

14:15, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
«Այս պահին կարևոր է այս կնոջ ու տղամարդու ինքնության պարզումը». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկարում պատկերված մարդիկ, մարտի 4-ի դեպքի ժամանակ, մինչ մեր գործողությունն արդեն տարածքում էին ու նկարում էին` կինը հատուկ տեսանկարհանող սարքով, երբ տեսնում է, որ շենքի կամերան իրան նկարում է, փորձում է դեմքը կոծկել:
     Տարածքում եղած քրեականի աշխատողների հետ կապված առանձին կգրեմ: Այս պահին կարևոր է այս կնոջ ու տղամարդու ինքնության պարզումը:
     Ասեմ, որ իրենք սկսել են նկարել մինչ դեպքի տեղի ունենալը: Քանի որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հանցավոր անգործության են մատնված, այդ մարդկանց գտնելու այս տարբերակն է մնում:

Իսկ եթե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը շարունակեն ջայլամի քաղաքականությունը, լուրջ կասկածներ ունեմ, որ գիտեն ու չեն խոսում»:

| | |
47704 | 0
Facebook