Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում խորհրդարանի շենքի մոտ

12:45, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Թբիլիսիում ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում խորհրդարանի շենքի մոտ

Նոյեմբերի 28-ի վաղ առավոտից Վրաստանի ոստիկանական ուժերը փակել են այն բոլոր փողոցները, որոնք հարում են Թբիլիսիի խորհրդարանի շենքին: Ընդդիմությունն այսօր հայտարարել է նոր ցույցերի անցկացման մասին՝ երկրում ընտրական համակարգը փոփոխելու պահանջով:

Վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստի ժամանակ կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին «կանխել երկրի ապակայունացումը» և «չարգելափակել պետությունը», ինչին, ըստ նրա, ձգտում են ընդդիմության առաջնորդները։

Ցուցարարները պահանջում են համամասնական ընտրակարգով վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, ձևավորել ժամանակավոր կառավարություն:

5762 | 0
Facebook